Արցախից 11 բուժառուներ տեղափոխվել են ՀՀ՝ 11-օրյա լիակատար արգելափակումից հետո

NAGORNO-KARABAKH – NOVEMBER 12, 2020: A column of Red Cross vehicles heads for Stepanakert, capital of the Nagorno-Karabakh Republic. On 9 November, Armenia’s Prime Minister Nikol Pashinyan, Russia’s President Vladimir Putin and Azerbaijan’s President Ilham Aliyev signed an agreement on a complete ceasefire in the disputed Caucasus region of Nagorno-Karabakh. Stanislav Krasilnikov/TASS Íàãîðíûé Êàðàáàõ. Àâòîìîáèëè Êðàñíîãî Êðåñòà ïî äîðîãå â Ñòåïàíàêåðò. 10 íîÿáðÿ ïðåìüåð-ìèíèñòð Àðìåíèè Íèêîë Ïàøèíÿí, ïðåçèäåíò Ðîññèè Âëàäèìèð Ïóòèí è ëèäåð Àçåðáàéäæàíà Èëüõàì Àëèåâ ïîäïèñàëè çàÿâëåíèå î ïðåêðàùåíèè âîéíû â Íàãîðíîì Êàðàáàõå. Ñòàíèñëàâ Êðàñèëüíèêîâ/ÒÀÑÑ

Այսօր՝ օգոստոսի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ,  անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ՝ 11-օրյա լիակատար արգելափակումից հետո։

Նշված բուժառուներից 9-ը ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև, իսկ մյուս 2 բուժառուները քաղցկեղի պատճառով գտնվում են ծանր վիճակում:

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին:

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 80 հիվանդ, 8 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում։