ՔՊ-ն ՄԻՊ պաշտոնում առաջադրում է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրում է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը:

«Սիրելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը», տեղեկացնում են ՔՊ-ից։

Նկատենք՝ Քրիստինե Գրիգորյանը այժմ արդարադատության նախարարի տեղակալն է: