Տիգրան Ավինյանը ցավակցել է Արարատի մարզի վթարի զոհերի ընտանիքներին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավակցել է Արարատի մարզի վթարի զոհերի ընտանիքներին ու հարազատներին։

«Խորը կսկիծ ապրեցի՝ տեղեկանալով այսօր Արարատի մարզում ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում տեղի ունեցած սարսափելի ողբերգության մասին։

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ տուժածներին ցանկանում եմ շուտափույթ ապաքինում ու քաջառողջություն»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Ավինյանը։