Սյունեցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը՝ բողոքելով Հունան Պողոսյանի նշանակման դեմ. «Հետք»

Սյունեցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը՝ բողոքելով Հունան Պողոսյանի նշանակման դեմ. «Հետք»
Սյունեցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը՝ բողոքելով Հունան Պողոսյանի նշանակման դեմ. «Հետք»

Սյունեցիները փակել են Գորիս-Կապան ճանապարհը Քարահունջ գյուղի հատվածում:

Hetq.am-ի փոխանցմամբ, նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտումը կառավարության կողմից նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու դեմ:

Ակցիայի մասնակիցները հիմնականում Գորիսի բնակիչներ են: Ճանապարհին կուտակված մեքենաներից ոմանց վարորդները դժգոհություն են հայտնում ճանապարհը փակելու վերաբերյալ: Տեղում են նաեւ ոստիկանության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն այսօր կառավարության որոշմամբ նշանակվել է Սյունիքի մարզպետ: