ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարարի հետ

Փետրվարի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում ԱԳ նախարարները շոշափեցին հայ-հունական օրակարգին առնչվող երկկողմ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ:

Ընդգծելով համագործակցության Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը երկրների միջև ձևավորված գործընկերության և տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում՝ նախարարներն անդրադարձան Երևանում կայանալիք Կիպրոս-Հայաստան-Հունաստան ձևաչափով գագաթաժողովի նախապատրաստման աշխատանքներին:

Գործընկերները մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հրատապության հարցերի