Նիկոլ Փաշինյանն առաջարկել է 105-ամյա իտալահային ՀՀ քաղաքացիություն շնորհել

Լուսանկարը՝ «Արմենպրես»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել է քաղաքացիություն շնորհել Հայաստանում գտնվող 105-ամյա իտալահային: Այս մասին Փաշինյանը տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն շնորհել՝ իր դիմումի համաձայն:

Ն.Յ.-ն ծնվել է 1915 թվականին, Արեւմտյան Հայաստանում, ներկայումս բնակվում է Հայաստանի Հանրապետությունում եւ 105 տարեկանում ցանկացել է ՀՀ քաղաքացիություն ընդունել՝ ունենալով Իտալիայի քաղաքացիություն:

Աշխարհի յուրաքանչյուր հայ պիտի ունենա ՀՀ քաղաքացիություն։

Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացի 🇦🇲»։

Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. ՀՀ նախագահին առաջարկել եմ մեր հայրենակից 105-ամյա Ն.Յ.-ին ՀՀ քաղաքացիություն…

Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 18. Februar 2020