Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը փակում են զբոսաշրջիկների համար

Վատիկանում Սուրբ Պետրոսի տաճարը, ինչպես նաեւ վատիկանյան բազիլիկայի առջեւի հրապարակը մարտի 10-ից զբոսաշրջիկների համար փակվում են կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումների ուժեղացման շրջանակում:

Այդ մասին հայտնել Է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իտալիայի իշխանությունների կողմից տրված ցուցումների հետ համաձայնեցմամբ, այսօրվանից ընդունվել են մի շարք լրացուցիչ միջոցներ, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: Այսօրվանից Սուրբ Պետրոսի հրապարակն ու բազիլիկան փակ կլինեն Էքսկուրսիաների ու զբոսաշրջիկների համար»,- ասված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: