«Վստահ եմ՝ նախագահի որոշումը լինելու է ի շահ հայրենի պետականության, ինքնիշխանության և կայունության»․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Պատգամավորը ֆեյսբուքի էջում գրել է․

«Նախագահի հետ ծավալուն առանձնազրույցը նվիրված էր մեր հայրենիքի նորագույն պատմության այս աննախադեպ ճգնաժամը հաղթահարելու հեռանկարներին և ելքերին:

Վստահ եմ՝ նախագահի որոշումը լինելու է ի շահ հայրենի պետականության, ինքնիշխանության և կայունության:

Նախագահ Սարգսյանն ամբողջությամբ և խորապես գիտակցում է իրեն բաժին հասած պատասխանատվությունը սերունդների առաջ։»