Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2014 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները : Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ : Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն , հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին : Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը : 1 . ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ / […]
Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2014 թ. մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները :
Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 30 լրագրողներ : Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն , հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին :
Ստորև ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը :
1 . ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ հ / հ ըմբշամարտ 300 միավոր
2 . ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ հ /հ ըմբշամարտ 270
3 . ՌՈՒԲԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ծանրամարտ 189
4 . ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ ազատ ըմբշամարտ 175
5 . ՎԱՆԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ծանրամարտ 125
6 . ՀՈՎՀԱՆՆԵՍ ԴԱՎԹՅԱՆ ձյուդո 106
7 . ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ մարզական սամբո 104
8 . ՄԱՎՐԻԿ ՆԱՍԻԲՅԱՆ մարտական սամբո 97
9 . ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆ սպորտային մարմնամարզություն 96
10 . ԳԱՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ ազատ ըմբշամարտ 74
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են ևս 6 մարզիկների անուններ . Սմբատ Մարգարյան / ծանրամարտ / , Աշոտ Դանիելյան
/ սամբո / , Հարություն Մերդինյան / սպ. մարմնամարզություն / Մուսա Մուրթազալիև / ազատ ըմբշամարտ / , Արթուր Թովմասյան / սպ. մարմնամարզություն / և Տիգրան Մարտիրոսյան / ծանրամարտ / :
Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը , որը ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել աշխարհի առաջնությունում :
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ