Երևանցիները, անկախ նրանից,թե քաղաքի որ ծայրամասում են բնակվում, պետք է ունենան բնակության և համակեցության հավասար պայմաններ․ Ավինյան

Երևանցիները, անկախ նրանից, թե որ վարչական շրջանում կամ քաղաքի որ ծայրամասում են բնակվում, պետք է ունենան բնակության և համակեցության հավասար պայմաններ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։

«Շուտով կմեկնարկի Նոր Խարբերդի բարեկարգման ծրագիրը, որով նախատեսվում է լուծել տարածքի ջրամատակարարման, գազամատակարարման խնդիրները:

Խարբերդցի երեխաների համար կկառուցվի նոր մանկապարտեզ»,-նշել է նա։