68.4 մլրդ դրամի կոռուպցիոն բացահայտումներ 5 ամսում

68.4 մլրդ դրամի կոռուպցիոն բացահայտումներ 5 ամսում
68.4 մլրդ դրամի կոռուպցիոն բացահայտումներ 5 ամսում

2018 թվականի մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել են քրեական գործեր՝ ընդհանուր դրամական արտահայտությամբ շուրջ 68.4 մլրդ դրամի չափով:

Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանի վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը:

«Դրանք կրել են պաշտոնեական դիրքի չարաշահման, յուրացման, ապօրինի հարստացման, կաշառքի և կոռուպցիոն բնույթ ունեցող այլ հատկանիշներ:

Գումարի կարգավիճակի մասով տեղեկություններ կհրապարակեմ առաջիկայում՝ հաշվարկի և տվյալների ստուգման գործընթացի ավարտից հետո։

Կոռուպցիան հիմնահատակ անհամատեղելի է Հայաստանի Հանրապետության հետ։ Կոռուպցիան պետք է ջախջախվի»,- գրել է Մկրտչյանը։