2022 թվականի ընթացքում Հայաստանում հիմնանորոգվել է շուրջ 300 կմ ճանապարհ, որի համար պետական բյուջեից հատկացվել է 40 մլրդ դրամ։
Կառավարությունը միլիարդավոր դրամներ է վճարում նաև ասֆալտապատման աշխատանքների տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման համար՝ 11 մասնավոր և 1 պետական ընկերությունների։
Factor TV-ն ուսումնասիրել է, թե ՏԿԵ նախարարությունը ո՞ր ընկերություններին է պատվիրում այդ աշխատանքները, և պարզել, որ այդ ընկերությունների մեծ մասի սեփականատերերը պատահական անձինք չեն, նրանք որոշ դեպքերում փոխկապակցված են ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եղել և շարունակում են լինել գործընկերներ։
Ավելին՝ տեսանյութում.