Հայաստանի բանկերի միության նախագահի շնորհավորական ուղերձը՝ Բանկային աշխատողի օրվա առթիվ

Հայաստանի բանկերի միության նախագահի շնորհավորական ուղերձը՝ Բանկային աշխատողի օրվա առթիվ
Հայաստանի բանկերի միության նախագահի շնորհավորական ուղերձը՝ Բանկային աշխատողի օրվա առթիվ

Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը շնորհավորանք է հղել Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ: 

Նրա ուղերձում մասնավորապես նշվում է.

«Բանկային համակարգի հարգարժա՛ն աշխատողներ,

Հարգելի՛ գործընկերներ

Հայաստանի բանկերի միության խորհրդի և անձամբ իմ կողմից ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ:

Այս նշանակալի տոնի առիթով ևս անհրաժեշտ եմ համարում հերթական անգամ ընդգծել Հայաստանի Հանրապետության բանկերի բոլոր աշխատակիցների գործունեության կարևորությունն ու փաստել, որ Ձեր առաքելությունն իրականացնում եք ամենայն պատասխանատվությամբ և հոգատարությամբ:

Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները:

Տոնական օրվա շրջանակներում մեկ անգամ ևս պետք է վստահաբար բարձրաձայնենք մեր երկրում նկատելիորեն կայացած և անընդհատ կատարելագործվող բանկային համակարգի առկայության մասին՝ այդ ամենի հիմքում դարձյալ գնահատանքի խոսքեր հղելով իրենց գործառույթները պատվով իրականացնող բանկային աշխատողներին:

Դարձյալ շնորհավորում եմ և ցանկանում, որ աշխատանքային հաջողություններն ու ձեռքբերումները լինեն Ձեր առօրյայի անբաժան ուղեկիցները:

Մաղթում եմ ամենայն բարիք և բոլոր ծրագրերի, նպատակների ու նախաձեռնությունների իրականացնում»: