Հռոմի պապը համաշխարհային նոր ջրհեղեղ է կանխատեսել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համոզմամբ՝ մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, Հռոմի պապը նշել է, որ աղետը տեղի կունենա, եթե տարբեր պետությունների ղեկավարներ միջոցներ չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար:

«Դա (ջրհեղեղը – խմբ․) տեղի կունենա, եթե մենք շարունակենք ընթանալ նույն ուղով»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով, որ Նոյն առաքինության շնորհիվ կարողացավ գոյատևել աղետի ժամանակ:

Հռոմի պապը կոչ է արել քաղաքացիներին և քաղաքական գործիչներին խոհեմություն դրսևորել՝ նշելով, որ դա զուգահեռ է «կարեկցանքին մարդկանց, աշխարհի և նրա խնդիրների հանդեպ»: