Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգայանն այցելեցին Երևանի չորս պոլիկլինիկա

Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգայանն այցելեցին  Երևանի չորս պոլիկլինիկա
Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգայանն այցելեցին Երևանի չորս պոլիկլինիկա

ՀՀ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգայանն այցելեցին  Երևանի չորս պոլիկլինիկա: Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 13 պոլիկլինիկայում տնօրեն Ռուզաննա Դուրգարյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին բաժանմունքներով, ծանոթացան նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը:  32 405 բնակիչ սպասարկող առողջության  առաջնային պահպանման այս  հաստատությունը Երևանի քաղաքապետարանի ջանքերով համալրվել է նորագույն ռենտգեն սարքավորմամբ: «Կարմիր բլուր» պոլիկլինիկայի տնօրեն Նունե […]

ՀՀ առողջապահության  նախարար Արմեն Մուրադյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգայանն այցելեցին  Երևանի չորս պոլիկլինիկա:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 13 պոլիկլինիկայում տնօրեն Ռուզաննա Դուրգարյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին բաժանմունքներով, ծանոթացան նյութատեխնիկական և կադրային հագեցվածությանը:  32 405 բնակիչ սպասարկող առողջության  առաջնային պահպանման այս  հաստատությունը Երևանի քաղաքապետարանի ջանքերով համալրվել է նորագույն ռենտգեն սարքավորմամբ:

«Կարմիր բլուր» պոլիկլինիկայի տնօրեն Նունե Ավանեսյանը ներկայացրեց մատուցվող ծառայությունները:  Նախարարը կարևորեց  2015թ. ներդրվող առողջապահական նոր ստուգայցի (Check-Up) ծրագրի արդյունավետ իրականացումը: Նա բուժանձնակազմին տեղեկացրեց, որ այն միտված է բարձրացնելու առաջնային օղակի դերը, ինչպես նաև հայտնաբերելու հիվանդությունները վաղ փուլում:  Արմեն Մուրադյանն  անդրադարձավ նաև սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացմանը:

Երևանի թիվ 15 պոլիկլինիկայում առողջապահության նախարարը և Երևանի քաղաքապետը ծանոթացան ընթացիկ շինարարական աշխատանքներին, շրջեցին կաբինետրերով:

Նորագույն ռենտգեն սարքավորմամբ է համալրվել նաև Երևանի թիվ 8 պոլիկլինիկան:  Այստեղ Արմեն Մուրադյանը և Տարոն Մարգարյանը ծանոթացան մանրէաբանական լաբորատորիայի աշխատանքներին: Այցելեցին մանկական  և թերապևտիկ բաժանմունքներ: Բոլոր պոլիկլինիկաներում նախարարը հետաքրքրվեց Իմունականխարգելման ազգային ծրագրի իրականացմամբ, պատվաստումների ծածկույթի ապահովմամբ:

«Չնայած այն փաստին, որ տեսանք նոր սարքավորումներով հագեցած բժշկական կազմակերպություններ, բնակչության և առողջապական համակարգի սպասելիքները առաջնային  պահպանման օղակից շատ ավելի բարձր են»,-  ասաց ՀՀ առողջապահության նախարարը` ընդգծելով, որ այսօր այցելած չորս երևանյան պոլիկինիկաներն էլ  հագեցած են նորագույն սարքավորումներով և ունեն ախտորոշիչ լայն հնարավորություններ:  

Նախարարը և քաղաքապետը առաջնային պահպանման հաստատություններում զրուցեցին այցելուների հետ: