Տանգոյի միջազգային փառատոն Երևանում

Տանգոյի միջազգային փառատոն Երևանում
Տանգոյի միջազգային փառատոն Երևանում

Երկու օրից  Երեւանում կմեկնարկի Տանգոյի երեւանյան միջազգային փառատոնը, որի շրջանակներում համերգային ծրագրով հանդես կգա մեր  ժամանակների լեգենդար երաժիշտներից մեկը` Ռիչարդ Գալլիանոն: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարությունը:
Նախարարության հաղորդագրության համաձայն, համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրելու տանգո երաժշտություն` Աստոր Պիացոլլայի, Ռիչարդ Գալլիանոյի և այլ կոմպոզիտորների տեղծագործություններից:
Ռիչարդ Գալլիանոն լինելով ակորդեոնի և բանդոնեոնի բարձրարվեստ կատարող, ամենահեղինակավոր բեմերից հնչեցնում է իր հեղինակած տանգո երաժշտությունը՝ դարձնելով այն այսօրվա ամենացանկալի ու ամենահայտնի երաժշտական ժանրերից մեկը:

«Երբ ինձ զգում եմ որևէ ժանրում կամ ոճում սահմանափակված` միանգամից ուզում եմ ջարդել այդ սահմանները: Նախընտրում եմ պարզապես ներկայանալ երաժիշտ», – ասում է Ռիչարդ Գալլիանոն:

Գալլիանոն երեւանյան փառատոնում հանդես է գալու երեւանյան հայտնի «Կադանս» անսամբլի հետ:

«Կադանսը» մեծ հաջողությամբ հանդես է եկել Արգենտինայում, Լիտվայում, Չինաստանում Կանադայում, Կիպրոսում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում եւ մի շարք այլ երկրներում:

© Medialab.am