Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ
Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ

Սիրելի’ հայրենակիցներ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: 1918 թ. մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը և ստեղծեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը, թեև, կարճ կյանք ունեցավ, սակայն ի ցույց դրեց աշխարհին, որ հայը կա և կլինի իր մշտական վճռականությամբ` առաջ տանելու իր ազգի ու պետության ամենանվիրական նպատակները: Մեր […]

Սիրելի’ հայրենակիցներ,

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորում է բոլորիս Հանրապետության տոնի առթիվ:

1918 թ. մայիսյան հերոսամարտերով հայ ժողովուրդն ապացուցեց պետականություն ունենալու իր նվիրական ցանկությունը և ստեղծեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, որը, թեև, կարճ կյանք ունեցավ, սակայն ի ցույց դրեց աշխարհին, որ հայը կա և կլինի իր մշտական վճռականությամբ` առաջ տանելու իր ազգի ու պետության ամենանվիրական նպատակները:
Մեր Առաջին Հանրապետությունը լիարժեք հայտ ներկայացրեց մեր տարածաշրջանում լինելու  ժողովրդավարության օրրան ու աշխարհի հետ խոսելու հավասարի սկզբունքով:

Շնորհավորելով համայն հայությանը այս կարևոր տոնի կապակցությամբ` մենք լիահույս ենք, որ ազատատենչ հայ ժողովուրդը վճռական է մեր երրորդ հանրապետությունը ժողովրդավարության և զարգացման ուղիով տանելու գործում:

Պետք չէ մոռանալ, որ դժվարությամբ ձեռք բերված անկախությունը պահելն ու փայփայելն էլ ավելի դժվար է և մենք բոլորս պետք է ջանք ու եռանդ չխնայենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու և զերծ պահելու վտանգավոր մարտահրավերներից:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն

28  մայիսի, 2014թ.

ք. Երևան