Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման հերթական թատրոնն է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.

«Իրականում Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու թեման, որն այսօր բացեցին իշխանությունները, հերթական թատրոնն է: Իբր դրանով սպառնում են Նախագահին, որ նա հանկարծ ՍԴ չդիմի:

Ախր դուք այդքան ձայն չունեք նախագահին պաշտոնանկ անելու համար, ի՞նչ եք օդը տատանում: Բայց, եթե որոշել եք նախաձեռնել, փորձեք»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր եւ վարչության անդամ, «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը ֆեյսբուքյան գրառում էր կատարել եւ գրել, որ «առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման»: