Պերմյակովի հանձնման վերաբերյալ դատախազի նամակը պահանջում ենք դատարանով

Պերմյակովի հանձնման վերաբերյալ դատախազի նամակը պահանջում ենք դատարանով
Պերմյակովի հանձնման վերաբերյալ դատախազի նամակը պահանջում ենք դատարանով
Հեղինակ MediaLab

Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀ Դատախազությունը հայտարարել էր, որ գլխավոր դատախազ Կոստանյանը դիմել է ՌԴ դատախազ Չայկային` Վալերիյ Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու խնդրանքով: Սակայն նամակի բովանդակությունը չէր հրապարակվել: Փետրվարի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը: Ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք […]

Ս.թ. փետրվարի 3-ին ՀՀ Դատախազությունը հայտարարել էր, որ գլխավոր դատախազ Կոստանյանը դիմել է ՌԴ դատախազ Չայկային` Վալերիյ Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին փոխանցելու խնդրանքով: Սակայն նամակի բովանդակությունը չէր հրապարակվել:

Փետրվարի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը:

Ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունը առ այսօր չի տրամադրել պատասխանը:

Այդ իսկ պատճառով «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» այսօր ՀՀ Վարչական Դատարան հայցադիմում է ներկայացրել` պահանջելով պարտավորեցնել դատախազությանը, որ վերջինս տրամադրի ՀՀ դատախազ Կոստանյանի` ՌԴ դատախազ Չայկային ուղղված նամակի պատճենը:

 «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»