Կարապետ Մանվելյանը հաղթեց ուկրաինացի ըմբիշին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ. երիտասարդական ԱԱ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում 55 քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Կարապետ Մանվելյանը 1/8 եզրափակչում 10-4 հաշվով հաղթեց Ուկրաինան ներկայացնող Միկոլա Հավրիչկինի և դուրս եկավ 1/4 եզրափակիչ, արտեղ կմրցի ղազախ Իսխար Կուրբաևի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, իրենց առաջին գոտեմարտերում հաղթել են նաև 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն ու 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը: