4 նախարար վերանշանակվել է

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, չորս նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում:

Մասնավորապես վերանշանակվել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը: