Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար

Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինայնը։ Կառավարությունն այսօրվա նիստում Ռոմանոս Պետրոսյանին Կոտայքի մարզպետի պաշտոնից ազատելու որոշում ընդունեց։

«Հարգելի գործընկերներ, ես որոշում եմ կայացրել Ռոմանոս Պետրոսյանին նշանակել Շրջակա միջավայրի նախարար։ Եվ այս որոշումն ընդունվում է այդ նպատակով։ Այսօր համապատասխան միջնորդագիրը ես կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին, և ստորագրելուց հետո պարոն Պետրոսյանը կստանձնի Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։