Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար

Հայաստան Համահայկական հիմնադրամի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար

Այսօր միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ 

Նվիրատվությունները կարող եք կատարել Հիմնադրամի կայքում www.himnadram.org հասցեով, ինչպես նաև փոխանցումներ կատարելով ՀՀ Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները՝ նույն էջում):

Կոչ ենք անում համայն հայությանը նվիրաբերել այս չափազանց անհրաժեշտ համահայկական ձեռնարկին։ 

***
ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձևավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն և փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա»։

#ArtsakhStrong
#GlobalArmeniansUnite