Կորոնավիրուսով վարակակիրների 372 և մահվան 7 նոր դեպք․ ՀՀ-ում վարակակիրների ընդհանուր թիվը 7774 է

‘Nork’ Infectious Clinical Hospital of Yerevan works overwhelmed during these days due to Coronavirus cases in Armenia

Առողջապահության նախարարության տվյալներով, այսօր ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 7774 դեպք․ մեկ օրում վարակակիրների թիվը աճել է 372-ով։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը – 7774 (+372)

Առողջացածներ – 3255 (+35)

Փաստացի բուժվողներ -4377 (+325)

Ընդհանուր թեստեր – 53678 (+1124)

Մահվան ելքեր – 98 (+7)

Մահվան ելքեր այլ պատճառով –44 (+5)

Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 85 (կին), 78 (կին), 69 (կին), 60 (կին), 76 (տղամարդ), 66 (կին), 56 (տղամարդ) տարեկան: Վերջինից բացի, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: