Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տաթևիկ Ստեփանյանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկացնում է e-gov.am կայքը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Տաթևիկ Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ: