ՍԴՀԿ ատենապետ. Քոչարյանի վերադարձը բացառում եմ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ ՍԴՀ կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Քոչարյանի վերադարձը բացառում է,  քանի որ նա բարոյական  իրավունք չունի վերադառնալ հայ քաղաքական դաշտ»:
«Նա, իհարկե, այնքան բանական չէ, որ ինքը գիտակցի դա, սակայն ժողովուրդը կբացառի նրա վերադարձը»,- հայտարարել է Սարգսյանը:
Ընդդիմադիր գործիչը հայտարարել է, որ այսօր Հայաստանում անհրաժեշտ է իշխանափոխություն:
«Այդ մասին  են վկայում նախ արտագաղթի ավելացող տեմպերը: Մարկանց մոտ այնպիսի հոգեվիճակ է, որ առաջին հնարաավորության դեպքում կլքեն Հայաստանը: Զինվորներին ծեծում, սպանում են: Եվ Սեյրան Օհանյանը դեռ խոսում է բարեփոխումների մասին: Սա ևս ապացուցում է, որ պետք է  իշխանությունները հեռանան»,- հայտարարել է Լյուդմիլա Սարգսյանը:
© Medialab.am