Հաստատվել է հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը.համայնքապետարան

Ցավով տեղեկացանք, որ քիչ առաջ ԴՆԹ հետազոտության արդյունքում հաստատվել է հունվարի 19-ին Ազատ գյուղում գտնվող ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած դիլիջանցի Գոռ Մարտիրոսյանի ինքնությունը: Այս մասին հայտնում են Դիլիջանի համայնքապետարանից։

«Ցավակցում ենք Գոռի հարազատներին, մտերիմներին ու ընկերներին:

Սա ողբերգական ու անդառնալի կորուստ է, որի համար բոլորս ենք ցավում:

Խորապես հարգելով զոհվածի հարազատների վիշտը` մեր էջում Գոռ Մարտիրոսյանի մասին կհրապարակենք ճշտված տեղեկատվություն միայն ծնողների թույլտվությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ: