Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպման վայրն ու ժամկետները

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը պլանավորված է անցկացնել հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ ենք ունեցել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծելու հարցով: Եվ, կարծես, փոխվարչապետ Օվերչուկի հետ կա պայմանավորվածություն, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում հանդիպում տեղի կունենա հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով, ինչպես նաև կա պայմանավորվածություն, որ կրկին Մոսկվայում նույն  օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով»,- ասել է Միրզոյանը: