Մոսկվայում սպանել են Բորիս Նեմցովին

Մոսկվայում սպանել են Բորիս Նեմցովին
Մոսկվայում սպանել են Բորիս Նեմցովին

Azatutyun.am-«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, ուրբաթ գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանել են ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին։

Հաղորդվում է, որ գրոհն իրականացրել է մեկ մարդ, ով դուրս է եկել սպիտակ մեքենայից և թիկունքից չորսից֊յոթ գնդակ է արձակել Նեմցովի վրա այն պահին, երբ ընդդիմադիր գործիչը մի երիտասարդ կնոջ ընկերակցությամբ անցնում էր Բոլշոյ Զամոսկվորեցկի կամրջով։

Սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 23:40-ի սահմաններում։  

Հաղորդվում է, որ գրոհի ժամանակ Նեմցովին ուղեկցող երիտասարդ կինը Մոսկվա է ժամանել Ուկրաինայից։ 

Նեմցովի քաղաքական զինակից, ՌԴ նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը ասել է, որ ցնցված է այդ ողբերգական լուրից։ 

Բորիս Նեմցովը վերջին ամիսների ընթացքում անխնա քննադատել է Ուկրաինայի հարցում նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությունը։

Նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Դաշնության ղեկավարին անմիջապես տեղեկացրել են դեպքի մասին։ Ավելին` սկզբնաղբյուրում: