Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով հրթիռակոծել Ստեփանակերտն ու Շուշին

Ադրբեջանը շարունակում է տարբեր զինատեսակներով հրթիռակոծել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ու բերդաքաղաք Շուշին։

Լուսանկարներում` Ստեփանակերտի կենտրոնական թաղամասերից մեկն է։ Պայթյունի հետևանքով վնասվել են մի քանի բնակարաններ։ Զոհեր ու վիրավորներ չկան։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։