Երևանում կտնկվի մինչև 4 000 ծառ, 70 000 թուփ

Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է․

Երևանում մեծ ծավալներով սկսվել են գարնանային էտի աշխատանքները։ Նախատեսվում է էտել 8 000-10 000 ծառ։ 400-500 անկենսունակ ծառերի հատումները կսկսվեն ապրիլ ամսվա երկրորդ կեսից՝ 2 ամսվա ընթացքում, նախապես ծառերի վրա իրազեկման ցուցանակներ փակցնելուց հետո, ինչպես արվեց աշնանը: Էտման աշխատանքներին զուգահեռ մեկնարկել է նաև ծառատունկը։

Երևանում կտնկվի մինչև 4 000 ծառ, 70 000 թուփ, այս տարի պլանավորվում է վերականգնել 76 000 քմ սիզամարգ, հիմնել՝ 2 700 քմ նորը: Աշխատանքների զգալի մասը կիրականացվի գարնանը: