Գյումրիում այսօր կրակոցների ձայներ կլսվեն, քաղաքապետարանը հորդորում է խուճապի չմատնվել

Գյումրիում տեղակայված ռուսական 102-դ ռազմաբազայից հայտնում են, որ այսօր՝ ժամը 09:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում, ռուսական ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվելու են զորավարժանքներ:

Զորավարժանքներն ուղղեկցվելու են ձայնային ազդանշանով։

Գյումրու քաղաքապետարանից զգուշացնում են, որ քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել: