Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտյոմ Մեհրաբյանին Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ
մասով՝ Արտյոմ Մեհրաբյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,– ասվում է որոշման մեջ:

Նշենք, որ Արտյոմ Մեհրաբյանը մինչ այս զբաղեցնում էր Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենի պաշտոնը։

Այս պաշտոնը նախկինում զբաղեցնում էր ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը: