Ամասիայի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Կարմրավան գյուղում

Հայտնաբերվեց

Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 8-ին Կարմրավան գյուղից բերման է ենթարկվել 45-ամյա Մուշեղ Պ․-ն, որը դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։