Ուկրաինական ճգնաժամը փաստորեն դուրս է գալիս կառավարելիության մակարդակից․ Ռոբերտ Ղեւոնդյան

Քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ժամեր առաջ ԱՄՆ ն գրավոր պատասխանեց Ռուսաստանի անվտանգության պահանջներին, իսկ քիչ առաջ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչ արեց Ամերիկայի քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան։

Ուկրաինական ճգնաժամը փաստորեն դուրս է գալիս կառավարելիության մակարդակից եւ շատ մեծ է ռազմական բախման հավանականությունը։ Անկախ նրանից, թե կողմերից որը առաջինը կհարվածի, պատերազմը մեծ խնդիրներ է առաջացնելու նաեւ մեզ համար։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ Ռուսաստանը կարող է պահանջել ուղղակի մասնակցություն։

Մեծ հնարամտություն եւ դիվանագիտական ճկունություն է պետք հանդես բերել Հայաստանն այդ վտանգից զերծ պահելու համար։ Հուսով եմ մեր դիվանագիտական կորպուսի համապատասխան աշխատակիցները այս պահին աշխատավայրերում են, քննարկում են ու վերլուծում են տարբեր սցենարներ եւ փորձում են լուծումներ գտնել Հայաստանի համար…»։