Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ շարժվում է ամերիկյան ևս մեկ նավատորմ։ Ինչպես հաղորդում է Սպիտակ տունը, ԱՄՆ նախագահն այս մասին ասել է Այովա նահանգում բնակիչների առջև ունեցած ելույթի ընթացքում։
Դոնալդ Թրամփը միաժամանակ հույս է հայտնել, որ Թեհրանը կհամաձայնի «գործարքի»։
«Հիմա Իրանի ուղղությամբ մոտենում է ևս մեկ գեղեցիկ նավատորմ, այնպես որ կտեսնենք… Հուսով եմ՝ նրանք գործարք կկնքեն»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) պատրաստվում է Իրանի դեմ հնարավոր գործողություններին՝ ԱՄՆ մասնակցությամբ, որոնք կարող են տեղի ունենալ արդեն առաջիկա հանգստյան օրերին։



















