Ում եւ ինչով է սպառնում Սերժ Սարգսյանը. Լրագիր

Ում եւ ինչով է սպառնում Սերժ Սարգսյանը. Լրագիր
Ում եւ ինչով է սպառնում Սերժ Սարգսյանը. Լրագիր

Րաֆֆի Հովհաննիսյանի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանել է Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանին, ասելով, թե Հովհաննիսյանը ոչ թե մերժել է Սերժ Սարգսյանի հանդիպման առաջարկը, այլ պարզապես ասել, որ կհանդիպի միայն Ազատության հրապարակում: Խուրշուդյանը նաեւ հիշեցրել է, որ մինչեւ հացադուլի մասին հայտարարելը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ էր հանդիպել ցանկացած վայրում, բայց դրանից հետո՝ միայն Ազատության հրապարակում:

Սերժ Սարգսյանի խոսնակը մինչ այդ տարածել էր, որ Հովհաննիսյանը մերժել է հանդիպման առաջարկը. «Մեզ մնում է միայն հուսալ, որ պարոն Հովհաննիսյանը ճիշտ է գնահատել իրավիճակը և սթափ գիտակցում է երկխոսության դե-ֆակտո մերժման ճանապարհի վտանգները», հայտարարել էր Արմեն Արզումանյանը:

Ինչ վտանգի մասին էր խոսքը, նա չի մանրամասնել: Չի բացառվում, որ նախագահի նստավայրն էլ հստակ չի պատկերացնում, թե ինչ վտանգի մասին է խոսքը, այլապես միգուցե բարձրաձայներ դրա մասին: Չէ որ եթե երկխոսության բացակայությունը հղի է վտանգով, եւ եթե դա ոչ թե անձնապես Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ամբողջ հասարակությանը եւ պետությանը սպառնացող վտանգ է, ուրեմն այն պետք է կանխել: Եթե այդ վտանգը հասունանում է այն պատճառով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի հանդիպում Սերժ Սարգսյանին, ուրեմն միգուցե արժե, որ Սերժ Սարգսյա՞նը գնա ու հանդիպի Հովհաննիսյանին հրապարակում: Չէ որ վտանգի համար պատասխանատվությունը միայն Հովհաննիսյանինը չէ, այլ առաջին հերթին գործող նախագահ Սարգսյանինը:

Ու՞մ է ուղղված նրա սպառնալիքը: Եթե դա Րաֆֆիին ու նրա համակիրներին, նրա կողքին կանգնողներին ուղղված անձնական սպառնալիք կամ շանտաժ չէ, այլ պետության ապագայի ահազանգ, ապա գուցե արժե, որ այս անգամ էլ Սերժ Սարգսյանը թողնի նախագահի նստավայրն ու ինքը գնա Հովհաննիսյանի մոտ, առավել եւս, որ դա կստացվի այսպես ասած «պատասխան» այց, առավել եւս, որ խոսքը ոչ թե Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆի, այլ պետության ճակատագրի մասին է՝ այսինքն պատասխան խաղը չկայանալու դեպքում ոչ թե կողմերից մեկին տեխնիկական պարտություն են գրանցելու, այլ պետությունն ու հասարակությունն է ինչ որ կերպ վտանգվելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ