«Ռուսաստանը Ադրբեջանի հետ կրկին բացում են պատերազմի դարպասները». Ստյոպա Սաֆարյան

«Ռուսաստանը Ադրբեջանի հետ կրկին բացում են պատերազմի դարպասները». Ստյոպա Սաֆարյան
«Ռուսաստանը Ադրբեջանի հետ կրկին բացում են պատերազմի դարպասները». Ստյոպա Սաֆարյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի գրառումը ներկայասնում ենք ստորեւ։

«Արդեն պարզ է դառնում Լուկաշենկոյի խաղի նրբությունը.

1. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ ՀԱՊԿ ներքին խոհանոցը հրապարակայնորեն քննարկելու ժամանակ միանգամայն քաջ գիտեր, որ Վ. Պուտինը դրան ամենևին դեմ չէ:

Ադրբեջանը պետք է վաղուց ճանաչված լիներ ՀԱՊԿ գործընկեր, մինչդեռ դա հետաձգել կամ խոչընդոտել փորձեց Հայաստանը: Հետևաբար, պատահական չէ, որ Ռուսաստանը գնահատակն էլ չտվեց դրան: Ու ի սկզբանե, ինչպես շատերը գիտեն իմ կարծիքը այն օրը, երբ Փաշինյանը բացատրություն պահանջեց միայն Բելառուսից, մեր ֆրեյմինգը սխալ էր:

Պետք էր հարցը դնել բոլորի օրակարգում, որ բոլորն արտահայտվեին, և ոչ թե պարզվեր, թե միակ բեդովլաթը Լուկաշենկոն է, ինչը ապացուցելու կարիք չկար: Ու դրա համար էլ հայկական կողմի բացթողումն օգտագործեց Լուկաշենկոն իր դիվանագիտական անտակտությամբ, երբ հեգնեց, թե վախում ենք Ռուսաստանին բան ասել?

2 Հենց այս լուրը ցույց է տալիս, որ այս ամենն անողը մեր դաշնակիցն է, ով առաջա ուզում է Ադրբեջանին տեսնել իր ակումբում: Ցավոք, կարծեք թե Հայաստանը, որ միանգամայն ճիշտ նպատակ էր դրել, դրան հասնելու ուղու հարցում կրկին սխալ թույլ տվեց ու արդեն ուրիշ տեղ է գնում. Լուկաշենկոն զոռբայությամբ, նրան հետևելով՝ մյուսները, հաստատեցին գլխավոր քարտուղարի Բելառուսի թեկնածուին:

Այժմ էլ Պուտինն է ստորագրում ՀԱՊԿ-ի գործընկերոջ կարգավիճակ տալու փաստաթղթերը: Կասկած չունենանք, որ դրանք աներկբա հաստավելու են նաև մյուս երկրների կողմից, որովհետև լեգիտիմացնում է Ադրբեջանի հետ իրենց անթույլատրելի գործարքները, որոնցից դժգոհում էր Հայաստանը: Այժմ Երևանի քննադատությունները դելեգիտմանալու են, որովհետև ՀԱՊԿ-ը նման նորմատիվ հիմք է ընձեռել….

3. Ռուսաստանը լրջագույն հարվածն է հասցնում Հայաստանի ազգային անվտանգության ռեգիոնալ մակարդակին, որտեղ, թղթով իբրև թե ՀԱՊԿ-ն ու դրա կովկասյան ուղղությունը (ռուս-հայկական մեխանիզմները) պետք է լինեին Հայաստանի ռեգիոնալ մարտահրավերների՝ մասնավորապես լայնամասշտաբ պատերազմի սանձազերծման կանխարգելողը:

Մի պահ պատկերացրեք, որ Ադրբեջանը պատերազմ է սանձազերծում, ու ՀԱՊԿ-ի համար մի կողմում իրենց քննադատող ու խանգարող Հայաստանն է, մյուս կողմում՝ իրենց գործընկեր Ադրբեջանը…

4. Ռուսաստանը Ադրբեջանի հետ կրկին բացում են պատերազմի դարպասները. Ու այնպես չէ, որ դա միայն Ադրբեջանին է ձեռնտու: Հորիզոնում ռուս-բելառուսական/ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումն է Արցախում…..

Այս բոլոր ուղղություններով անխոջ աշխատում էր նաև Յուրի Խաչատուրովը, մինչդեռ Հայաստանը ընդհատեց աշխատանքը…. Ահա թե ինչից են զայրացած Մոսկվայում…»։