5 դեպք` 1 օրում․ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 9-ի. Aliq.ge

Aliq.ge – Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն քիչ առաջ հաստատեց, որ Կորոնավիրուսի ևս 5 նոր դեպք կա։

4-րդ դեպքի մասին նա հայտնել էր առավոտյան հատուկ բրիֆինգի ժամանակ։

«Այժմ պարզ է դառնում, որ բոլոր 5-ը Իտալիայից միասին են վերադարձել։ Սրանք միմյանց հետ կապ ունեցող դեպքեր են` ընտանիքի ներսում։ Նրանք բոլորը հանդիպել են Իտալիայում ու կիրակի վերադարձել Վրաստան»,- ասել է Գամկրելիձեն` հստակեցնելով, որ բոլոր վարակվածները միջին տարիքի են, տարեցներ ու երեխաներ չկան։

9 վարակակիրներից միայն մեկի մոտ է (44-ամյա տղամարդը, ում մոտ վիրուսը հաստատվեց այսօր առավոտյան) հիվանդությունն ընթանում ծանր ֆորմայով ու հատուկ ուշադրության կարիք ունի։

Կարանտինում այս պահին 162 մարդ է, ստացիոնարում` 45, նրանց փորձանմուշների պատասխանները կլինեն առաջիկայում։

Ավելին՝ սկզբանղբյուրում: