34-ամյա կինը Արարատի մարզում խեղդամահ է արել երեխաներին

34-ամյա կինը Արարատի մարզում խեղդամահ է արել երեխաներին
34-ամյա կինը Արարատի մարզում խեղդամահ է արել երեխաներին

Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արարատի բաժնում է մի կնոջից ահազանգ ստացվեց. կինը հայտնում էր, որ իրեն է զանգահարել հարևանը և հայտնել, որ իր կինը` 34-ամյա Ռոզա Ալոյանը, տանը վնասել է իր երկու դեռահաս երեխաներին և փակելով դուռը` հեռացել է:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 6-ամյա Վարդան և 4-ամյա Հայկ Ալոյանների դիակները` խեղդամահ վիճակում:

Ռոզա Ալոյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին, որտեղ հայտարարել է, որ նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, տանը սավանի կտորներով խեղդամահ է արել իր երկու երեխաներին:

Ռոզա Ալոյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

© Medialab.am