Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին, 14-ի գիշերը, 15-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, այսօր լեռնային շրջաններում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան` 5-8 մ/վ, ապրիլի 12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 30-35 մ/վ, 13-ին` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ին աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 13-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է անձրև, իսկ գիշերը, 14-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: