Մահացել է Վանո Սիրադեղյանը

«Չորրորդ Իշխանություն» պարբերականը գրում է.

«Վանո Սիրադեղյանի ընտանիքըորդին Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը գուժում են գրողի, հրապարակախոսի, պետական, ազգային, քաղաքական գործչի մահը, որ տեղի է ունեցել նախօրեին»:

Վանո Սիրադեղյանը 75 տարեկան էր և Հայաստանից հեռացել էր 2000 թվականին:

Վանո Սիրադեղյանը ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։

Վանո Սիրադեղյանը զբաղվել է նաև գրական գործունեությամբ, հանդիսացել է Հայաստանի գրողների միության անդամ, հեղինակել է մի շարք գրքեր: