Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում նախկին իշխանությունները և օլիգարխները «ջախջախիչ փոքրամասնություն» կստանան և վերջնականապես դուրս կմղվեն քաղաքական դաշտից։
Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին՝ նա նշել է, որ Հայաստանի համար արդյունավետ է հարևանների հետ խաղաղ հարաբերություններ կառուցելը, այլ ոչ թե մշտական հակամարտությունների մեջ լինելը։ Փաշինյանի խոսքով՝ խաղաղությունը օգտակար է թե՛ Հայաստանին, թե՛ Ռուսաստանին և տարածաշրջանի մյուս երկրներին, իսկ առաջիկա ընտրությունը լինելու է ընտրություն՝ անցյալին վերադառնալու՞, թե՞ նոր ճանապարհը շարունակելու միջև։



















