«Բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան պատշաճ ու բավարար ժամանակ՝ պատրաստվելու ընտրության»․ԵԽԽՎ համազեկուցող․ «Հայկական Ժամանակ»

«Բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան պատշաճ ու բավարար ժամանակ՝ պատրաստվելու ընտրության»․ԵԽԽՎ համազեկուցող․ «Հայկական Ժամանակ»
«Բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան պատշաճ ու բավարար ժամանակ՝ պատրաստվելու ընտրության»․ԵԽԽՎ համազեկուցող․ «Հայկական Ժամանակ»

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Յուլիա Լովոչկինան կոչ է արել Հայաստանում բոլոր քաղաքական ուժերին ու խաղացողներին ամբողջությամբ հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը թե՛ խոսքով, թե՛ գործով։

Ինչպես փոխանցում է «Հայկական Ժամանակը»-ը, համազեկուցողը հավելել է, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան պատշաճ ու բավարար ժամանակ՝ պատրաստվելու ընտրության։

«Հետևաբար, կարևոր է, որ հաջորդ խորհրդարանական ընտրությունները ընկալվեն ու ընդունվեն որպես ժողովրդավարական ու արդար բոլոր քաղաքական խաղացողների կողմից։ ․․․ Չնայած մենք հասկանում ենք արտահերթ ընտրությունների կոչը, բայց մենք կոչ ենք անում իշխանություններին և բոլոր քաղաքական ուժերին, ապահովել, որ արտահերթ ընտրություններն ամբողջովին հարգեն եվրոպական չափանիշներն ու նորմերը՝ ժողովրդավարական ընտրությունների համար, և որ բոլոր քաղաքական ուժերն ունենան պատշաճ ու բավարար ժամանակ՝ պատրաստվելու ցանկացած նման ընտրության»,- ասել է համազեկուցողը։

Լովոչկինան ընդգծել է պատշաճ խորհրդակցությունների ու կոնսենսուսի կառուցման համար բավարար ժամանակի անհրաժեշտության կարևորությունը՝ սահմանադրական հնարավոր փոփոխությունների համատեքստում, որը չպետք է իրականացվի հապճեպորեն։

ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստան կայցելեն մոտ ապագայում՝ շահագրգիռ կողմերի հետ քննարկելու վերջին զրգացումները։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։