Ուժեղանում է տարբեր երկրների վճռականությունը անմիջական հարվածներ հասցնելու ահաբեկիչներին․ Դավիթ Բաբայան

Ուժեղանում է տարբեր երկրների վճռականությունը անմիջական հարվածներ հասցնելու ահաբեկիչներին։ Այն փաստը, որ ՌԴ հետախուզությունը հրապարակել է պաշտոնական տեղեկություններ, որտեղ նշվում է ահաբեկիչների Ռուսաստան ներթափանցման մեծ վտանգը, և որ նրանք պատրաստվում են հարվածել Սիրիայում ահաբեկիչների հենակետերին, արդեն ցույց է տալիս, որ միջազգային հանրության քայլերը նոր որակ են ստանում։

Այս մասին ասել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։