Քաղցկեղ ունեցող հայ երեխաների երազանքը կհասնի տիեզերք. արտ-ծրագիրը՝ փոքրիկներին

Քաղցկեղ ունեցող հայ երեխաների երազանքը կհասնի տիեզերք. արտ-ծրագիրը՝ փոքրիկներին
Քաղցկեղ ունեցող հայ երեխաների երազանքը կհասնի տիեզերք. արտ-ծրագիրը՝ փոքրիկներին

«Սկաֆանդր» միջազգային գեղարվեստական ծրագրին այս տարի կմիանան նաև քաղցկեղ ու արյան հիվանդություն ունեցող հայաստանցի երեխաները: «City of smile»/«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու երեխաներն իրենց երազանքները կնկարեն հատուկ կտավների վրա, որոնցից կպատրաստվի տիեզերագնացի կոստյում՝ սկաֆանդր ու տիեզերագնացների հետ կուղարկվի տիեզերք՝  իրականացնելու փոքրիկների երազանքը:

Նոյեմբերի 24-ին Երևանում՝ Արյունաբանական կենտրոնում նախատեսվող այդ իրադարձության մասին «Արմենպրես»-ը խոսել է կազմակերպիչների հետ։

«Այս ծրագիրն արվել է 2016-ից շատ երկրներում: Երեխաները իրենց երազանքները, իրենց մտքերը նկարում են հատուկ կտավների վրա, վերջիններից կարվում է տիեզերագնացի հագուստ, որը տիեզերագնացները տանում են տիեզերք: Ամեն անգամ այդ հագուստը՝ սկաֆանդրը մի անուն է ունենում: Այս անգամ հագուստը ունենալու է «Երազող» անունը: Այն շատ խորհրդանշական ու հուզիչ է: Մենք միշտ ասում ենք՝ եթե մտքերդ ուղարկես տիեզերք, անպայման կիրականանան. այն, ինչ մենք մտքով, խոսքով ուղարկում ենք տիեզերք, անպայման իրականանում է: Եվ կարծում եմ, որ դա ուժ տվող ակցիա կլինի երեխաների համար, նրանք կհավատան, որ իրենց նկարած երազանքը սկաֆանդրի տեսքով տիեզերքում մնալով՝ կիրականանա»,-ասաց  «City of smile»/«Ժպիտների քաղաք»  բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

«Երազող» անվանումը կրող սկաֆանդրի համար իրենց երազանքներն են նկարել արդեն աշխարհի 6 երկրներում՝ Ռուսաստանում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում և Բելգիայում քաղցկեղ ունեցող երեխաները: Հայաստանը կլինի միացող 7-րդ երկիրը: «Երազող»-ը աշխարհի տարբեր ծայրերի երեխաների երազանքները տիեզերք կտանի 2020-ին: Դեմիրճյանը նկատեց՝ այս ակցիան նաև ինչ-որ առումով համախմբում է այդ հիվանդությունն ունեցող ամբողջ աշխարհի երեխաներին, միասին բոլորի երազանքն ավելի ուժեղ ու հնչեղ է դառնում: Հայաստան կբերվի նաև տիեզերքում եղած նախորդ սկաֆանդրը՝ «Հաղթանակը»: Հայաստան կգան նաև տիեզերագնացներ, երեխաները հնարավորություն կունենան շփվելու նրանց հետ, տալու տիեզերքի, տիեզերագնացության մասին իրենց հետաքրքրող հարցեր:

Մանրամասները՝ այստեղ