Մահացել է Սևան համայնքի ամենատարեց բնակիչը

Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրում էր ապրում Սևան համայնքի ամենատարեց բնակիչը` 103-ամյա Ինթիզար Սիմոնի Մինասյանը, որն իր մահկանացուն կնքել է նախօրեին:Այս մասին հայտնում են Սևանի քաղաքապետարանից:

Մեկ դարը բոլորած Ինթիզար տատի 7 զավակներից ողջ են երեքը: Տատն հարուստ էր իր գերդաստանով` 12 թոռով և 18 ծոռով, հարուստ էր իր ապրած կյանքով:

2022թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, երբ Ինթիզար տատին այցի էր գնացել Դդմաշեն բնակավայրի վարչական ղեկավար Գարիկ Ներսիսյանն աշխատակիցների հետ, մեկդարյա իր բարձրությունից Ինթիզար տատը խորհուրդներ ու խրատներ էր տվել բոլորին, միաժամանակ ստացել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի բարեմաղթանք-ուղերձն ու պարգևավճարը:

Սևանի համայնքապետարանը ցավակցում ու զորակցություն է հայտնում Ինթիզար Մինասյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: