1960-ականների հայկական և թուրքական կինեմատոգրաֆը. կոնֆերանս և ֆիլմերի ցուցադրություններ

1960-ականների հայկական և թուրքական կինեմատոգրաֆը. կոնֆերանս և ֆիլմերի ցուցադրություններ
1960-ականների հայկական և թուրքական կինեմատոգրաֆը. կոնֆերանս և ֆիլմերի ցուցադրություններ

Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան, (AICA-Հայաստան) Anadolu Kültür-ի, Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի և tranzit.at-ի հետ համատեղ ներկայացնում են «Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագծիը, որի շրջանակներում հունիսի 11-13-ը կազմակերպում է հայկական և թուրքական մի շարք ֆիլմերի ցուցադրություններ և կինոքննադատների ու մշակութաբանների կոնֆերանս՝ Երևանի «Նաիրի» կինոթատրոնում (կից տեսե՛ք ծրագիրը):

«Քաղցր վարանմունք՝ Քաղցր վաթսունականներ» նախագծի շրջանակներում կայանալու են 1960-ականների չորս հայկական և չորս թուրքական դասական ֆիլմերի ցուցադրություններ՝ Թուրքիայում և Հայաստանում, ինչպես նաև՝ այդ ժամանակաշրջանի հայկական և թուրքական կինեմատոգրաֆիայի վերաբերյալ զուգահեռ քննարկումներ:

«Քաղցր վարանմունք /Քաղցր վաթսունականներ» նախագիծը կազմակերպվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը» ծրագրի շրջանակներում։

© Medialab.am