ՀՀ և ՌԴ ՍԴ նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների նախագահներ Արման Դիլանյանի և Վալերի Զորկինի հեռախոսազրույցը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:  

«Նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացման հնարավորությունների շուրջ: Երկուստեք կարևորվել է ՀՀ և ՌԴ սահմանադրական դատարանների պաշտոնական հարաբերությունների հետագա ամրապնդումը, այդ թվում, Covid-19 համավարակի առումով բարենպաստ պայմանների դեպքում՝ երկկողմանի պաշտոնական այցերի ձևաչափով»,- գրել է քարտուղարը: