Հիմնանորոգվելու է Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցը

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

«Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ (Լամբադա) տրանսպորտային հանգույցի ստորգետնյա հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝

ապրիլի 1-ից ժամանակավորապես փակվելու են հանգույցի՝ նաև տրանսպորտային վերգետնյա առանձին ուղղությունները:

1ին փուլ – 01.04․22թ․- 30․04․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Դ․ Անհաղթի փողոց (դեպի Զեյթուն): Այլընտրանքային ճանապարհը՝ Ազատության պողոտա – Սուրենյանց փողոցով,

II փուլ – 01.05 22թ․ – 31․05․22թ.՝ Կոմիտասի պողոտայից դեպի Ազատության պողոտա (դեպի Հաղթանակ զբոսայգի),

III փուլ – 01.06․22թ․ – 30․06․22թ.՝ Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա (դեպի նախկին Ռայկոմի ուղղությամբ),

IV փուլ – 01.07․22թ․- 31․07․22թ.՝ Ազատության պողոտայից դեպի Կոմիտասի պողոտա։